Թուրքիան մինչև 2028 թվականը երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան
TurkeyԹուրքիան սկսել է դեպի Նախիջևան երկաթգծի կառուցման մրցույթի նախապատրաստումը և նախատեսում է դրա շինարարությունն ավարտել հինգ տարվա ընթացքում։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն Yeni Şafak թերթին տված հարցազրույցում։
«Մրցույթի տեխնիկական նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, հաստատվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, Կարս-Նախիջևան երկաթուղու երկարությունը կկազմի 224 կմ»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ այս երթուղին «կբարձրացնի Թուրքիայի առավելությունն ու մրցունակությունը արտաքին առևտրի և տարանցիկ փոխադրումների ոլորտում»։
Նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ 2019 թվականին։ Ակնկալվում է, որ Նախիջևանի շրջանում Կարսից Ադրբեջանի սահման տանող երթուղու վրա հինգ կայան կկառուցվի։ Գնացքների նախագծային արագությունը կլինի ժամում 160 կմ։ Երթուղու երկայնքով նախատեսվում է կառուցել 10 կամուրջ, 18 կմ ջրամատակարարման գիծ, 144 ստորգետնյա անցում։