Պուտինը շնորհավորել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանին միանալու օրվա կապակցությամբ
RussiaՎլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու օրվա կապակցությամբ։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինն այս շրջանների՝ Ռուսաստանի Դաշնության կազմում մեկ տարի առաջ ընդունելու հանրաքվեն պատմական ու ճակատագրական իրադարձություն է անվանել։
Նա հայտարարել է, որ Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների միլիոնավոր բնակիչներ կատարել են իրենց ընտրությունը՝ «լինել իրենց հայրենիքի հետ»։
Պուտինը հավելել է, որ այս «գիտակցված, երկար սպասված, դժվարին պայքարով և իսկապես համաժողովրդական որոշումը» կայացվել է այս շրջանների բնակիչների կողմից հանրաքվեների ժամանակ՝ միջազգային նորմերին լիովին համապատասխան։
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները, 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով, մտան Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։ Հոկտեմբերի 20-ից վերոնշյալ մարզերում ռազմական դրություն է մտցվել։