ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
USAԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։ Այս մասին ասվում է Բայդենին ուղղված նամակում։ Նամակի հեղինակն ու նախաձեռնողները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Աննա Էշուն են։
«Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի դաժան իննամսյա շրջափակման գագաթնակետն է։ Ադրբեջանը 120 000 խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ 30 000 երեխաներին զրկել է սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտություններից: Արցախի բնակչության ծավալվող զանգվածային տեղահանումների լույսի ներքո պարզ է, որ մեր երկրի արձագանքն այս ճգնաժամին համարժեք չի եղել ճգնաժամի մասշտաբին ավերածություններին։ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները պետք է հստակեցնի Ադրբեջանի համար, որ
Արցախի դեմ ագրեսիան անընդունելի է և կարժանանա համապատասխան արձագանքի»,-մասնավորապես ասվում է նամակում։