Պուտինը խոսել է Պրիգոժինի մահվան մասին
World«Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել, օդանավի վթարի հետևանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են ձեռքի նռնակների հետքեր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ միջազգային քննարկման ակումբի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ .
«Գիտեմ, հավանաբար օդում կախված է այն հարցը, թե ինչ է պատահել ընկերության ղեկավարությանը։ Մենք գիտենք ինքնաթիռի կործանման մասին, օրերս ինձ զեկուցեց Քննչական կոմիտեի ղեկավարը։ Ավիավթարի հետեւանքով զոհվածների մարմինների մեջ ձեռքի նռնակների բեկորներ են հայտնաբերվել։ Ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել, սա արդեն հաստատված փաստ է, ՌԴ Քննչական կոմիտեի կողմից իրականացված փորձաքննության արդյունքը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ինքնաթիռում սպանվածների մարմիններում ալկոհոլի և թմրանյութերի առկայության փորձաքննություն չի արվել, թեև դա արժեր իրականացնել։ Պուտինը նաև ասել է, որ Սանկտ Պետերբուրգում Պրիգոժինի ընկերության գրասենյակում հայտնաբերվել է 10 միլիարդ ռուբլի կանխիկ գումար և 5 կգ կոկաին։
«Ահա, այն, ինչ կա, ես ձեզ ասացի: Ուզում եմ ձեզ ասել՝ Քննչական կոմիտեի նախագահին հարցրի՝ կարելի՞ է դա հրապարակավ ասել։ Նա ասում է՝ այո, կարել է, սա հաստատված փաստ է»,- եզրափակել է Պուտինը։