Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում, Երևանը դեռ չի կողմնորոշվել. Պեսկով
RussiaՄոսկվան դեռևս կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վերջնական գործընթացի համար, տրամաբանական կլիներ, եթե դա տեղի ունենար ռուսական հարթակում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց այն տրամադրելու պատրաստակամության մասին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Լսեցիք նախագահի խոսքերը, մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը: Նախագահն ասաց մեր պատրաստակամության մասին նախ կազմակերպել նման նախարարական մարաթոն, եթե հարկ լինի, ոչ թե մեկ օրում, այլ մի քանի օրում` արդյունքի հասնելու համար: Մոսկվան շարունակում է մնալ շատ կարևոր միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման համար։ Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այդ ամենը այս կամ այն կերպ լիներ ռուսական հարթակում։ Բայց ընտրությունը, իհարկե, Բաքվին ու Երեւանինն է։ Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում, Երևանը դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել, մենք սպասում ենք արձագանքի», - ասել է Պեսկովը։