ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են պաշտպանական օգնություն ուղարկել Իսրայելին
USAԱմերիկյան իշխանությունները սկսել են պաշտպանական օգնության հիմնական մասը ուղարկել Իսրայել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենը՝ Կահիրեում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը։
Նրա խոսքերը հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Բլինկենի խոսքով՝ Միացյալ Նահանգները ցանկանում է հասկացնել, որ աջակցում է Իսրայելին՝ կանխելու պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը։
«Այդ օգնության մի զգալի մասն արդեն ուղարկվում է»,-նշել է պետքարտուղարը՝ հավելելով, որ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի նպատակն է օգնել ազատել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման պատանդներին, որոնց թվում կան ԱՄՆ քաղաքացիներ։
Նախկինում Բլինկենն ասել էր, որ ԱՄՆ-ը, Իսրայելը, Եգիպտոսը և ՄԱԿ-ը մեխանիզմ են ստեղծում Գազայի հատվածին օգնելու համար։