Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
NKԲաքվում ընթացող դատական նիստի ժամանակ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործություններին։
«Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Ես մարտական գործողությունների ընթացքում ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»,- ասել է նա։
Ինչպես հայտնել ենք, Բաքվում այժմ ընթանում է Հակարիի կամրջի վրա առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով երկրորդ ապօրինի դատավարությունը։