Փող ունես իջի կենտրոն կայանի, չունես կանգնի կվարտալ, ոտքով արի․ Մնացական Բիչախչյան
BlogosphereԼավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթափելու նպատակով, նույնիսկ մեկ տոկոս մոտ չէ հիմնավորում կոչվելու համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը․
«Ինչ գին էլ սահմանեք, միևնույն է կգտնվեն դրանից օգտվողները: Այսինքն, մեկ մեքենայի համար նախատեսված տեղում նորից կկանգնի մեկ այլ մեքենա, ազատ տեղ չի մնա, կենտրոնն էլ չի բեռնաթափվի: Էնպես չէ, հիմա մի 10 մեքենա իրար գլխի լցված, մի քանի հարկով են կագնում 3 մետրի վրա, գները թանկացնելով թողնում եք մեկը:
Որոշումը մյուս կողմից էլ ունի շատ վտանգավոր կողմ՝ ունևորների ու չունևորների եք բաժանում ազգը. փող ունես իջի կենտրոն կայանի, չունես կանգնի կվարտալ, ոտքով արի»: