Պուտինի հանձնարարությամբ` ՀՀ է տեղափոխվում 40 տոննա հումանիտար օգնություն
VideoՌԴ ԱԻՆ-ը 40 տոննա մարդասիրական օգնություն կտրամադրի Երևանին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, ասվում է ՌԴ ԱԻ նախարարության Telegram ալիքում։
«Մարդասիրական օգնություն է ուղարկվել այն քաղաքացիներին, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը։ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից օդ է բարձրացել՝ ուղղություն վերցնելով դեպի Երևանի օդանավակայան»,- ասվում է հրապարակված տեքստում։
Գերատեսչությունը հավելել է, որ օգնությունը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան։ Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։