Միջպետական ճանապարհի Դիլիջանից Իջևան հատվածում տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ
SocietyՄ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի Դիլիջանից Իջևան հատվածի կմ 118+000-կմ 135+061 հատվածում տեղադրվել են 8787 գծամետր մետաղյա արգելափակոցներ։ Առաջիկա օրերին Մ-4-ի կմ 96+665-կմ 135+061 հատվածում տեղադրվելու են 431 ճանապարհային նշաններ‚ ինչպես նաև՝ ազդանշանային սյուներ։Այդ մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։