Նախարար Վահան Քերոբյանը այցելել է ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ
PoliticalՆախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (Ռոստելեկոմ Հայաստան), որտեղ ընթացքի մեջ է նոր տվյալների կենտրոնի կառուցումը։
Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տվյալների կենտրոնի տարածքում, հետևել շինարարական աշխատանքներին։
Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել են ընկերության զարգացման ծրագրերը, որոնք վերաբերում են հիմնականում թվային ծառայությունների ընդարձակմանը, Երևան քաղաքում ցանցի ընդլայնմանը, ինտերնետի թողունակության ավելացմանն ու սարքերի թարմացմանը և հեռուստահարթակի փոփոխությանը։
Տվյալների կենտրոնի կառուցման համար նախատեսվում է կատարել 13 մլրդ դրամի ներդրում։ Կենտրոնը համալրված է լինելու նորագույն տեխնոլոգիաներով և համապատասխանելու է TIER III միջազգային ստանդարտներով սահմանված բոլոր նորմերին։ Այն նախատեսվում է գործարկել 2024 թվականի գարնանը։