Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց
SocietyՀաշվի առնելով, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին, երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դրանց տեղերն այլևս սպառված են։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետանի տարածած հաղորդագրությունից, Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ զանգահարելով 011514212 հեռախոսահամարով: