Այստեղ եմ՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ուղղությամբ Իսրայելի գործողությունները. Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել
World PressԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ինքը՝ Օստինը։
«Ես հանդիպելու եմ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ռազմական կաբինետի հետ՝ վերահաստատելու Իսրայելի հանդեպ Ամերիկայի անսասան հավատարմությունը, քննարկելու ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ուղղությամբ Իսրայելի գործողությունները, ընդգծելու խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը և ապահովելու մարդասիրական օգնության հոսքը Գազա»,- գրել է Օսթինը։