ԲՏԱ նախարարությունը սկսնակ ընկերությունների համար աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ է հայտարարել
EconomyՀայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Մրցույթով նախատեսվում է տեղական սկսնակ ընկերությունններին տրամադրել 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիր:
Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ:
Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու դիմելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 076 հեռախոսահամարներով կամ գրել էլ. փոստին՝ [email protected]: