Ով կարող է փոխարինել Շառլ Միշելին ԵԽ ղեկավարի պաշտոնում
WorldՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարող է դառնալ Եվրոպական խորհրդի հաջորդ ղեկավարը, քանի որ Հունգարիան նախագահելու է Եվրամիության խորհուրդը։ Մեկնաբանելով այս հնարավորությունը՝ Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին խորհուրդ է տվել հանգստություն պահպանել։
«Մենք խորհուրդ ենք տալիս ռազմավարական հանգստություն պահպանել այս հարցում», - պատասխանել է Հավաշին:
Եվրոպական խորհրդի ներկայիս ղեկավար Շառլ Միշելը պատրաստվում է վաղաժամ թոշակի անցնել 2024 թվականի ամռանը եւ մտադիր է դառնալ եվրոպացի պատգամավոր, այս մասին հայտարարել է ինքը՝ քաղաքական գործիչը, գրում է Guardian-ը։
Ըստ ԵՄ կանոնների՝ խորհրդի մշտական ղեկավարի բացակայության դեպքում այդ պաշտոնը, որը ներառում է խորհրդի նիստերը նախագահելը, անցնում է ռոտացիոն նախագահող անդամ պետությանը։
Ինքը՝ Շառլ Միշելը, այս առիթով ասել է, որ իր գործընկերները ժամանակ կունենան «խուսափելու Օրբանից», քանի որ նրա իրավահաջորդը կընտրվի հունիսին՝ մինչ Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը թափուր կմնա, իսկ Հունգարիան կդառնա ԵՄ խորհրդի նախագահ։