Էկվադորում զինված անձինք ներխուժել են հեռուստաստուդիա և պատանդ վերցրել անձնակազմին (տեսանյութ)
VideoԴիմակավորված և զինված անձինք ներխուժել են Էկվադորի պետական հեռուստատեսության ստուդիա լրատվական հեռարձակման ժամանակ։ Նշվում է, որ նրանց նպատակն ուղիղ եթեր դուրս գալն է։
Թե ինչպես են նրանց հաջողվել դա անել, անհասկանալի է:
Ստուդիան գրաված անձինք տեղի ավազակախմբերից մեկի անդամներ են։ Օրերս բանտից փախել է երկրի խոշորագույն հանցավոր սինդիկատի ղեկավարը, ինչը նույնպես չի հաջողվել կանխել տեղի ոստիկանության կողմից։ Դրանից հետո Էկվադորում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել։
Հաղորդվում է, որ Էկվադորի նախագահը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ։
Նա նաև հանցագործներին անվանել է «ահաբեկչական կազմակերպություններ և պատերազմող ոչ պետական սուբյեկտներ»: