ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում
ArmeniaՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։
Ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝
- ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք.
- ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճ.
- ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճ,
- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճ.
- ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենք։