Հայաստանը որպես նախընտրելի ուղղություն դիտարկում են ռուսները, վրացիները, իրանցիները․ վիճակագրություն
Video2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ՝ 2023-ին. ոլորտում մոտ 40 տոկոս աճ է արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանը որպես նախընտրելի ուղղություն դիտարկում են ռուսները, վրացիները, իրանցիները: Եվրոպական երկրներից ավելի շատ գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից:
Այժմ արդեն Հայաստանը գրավիչ է դառնում նաև ձմեռային տուրիզմով. դեկտեմբերին ավելի քան 33 հազար զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: