Աֆղանստանում կործանված ռուսական ինքնաթիռից 1,2 մլն դոլար են գողացել
World PressԱֆղանստանում կործանված ռուսական Falcon 10 ինքնաթիռից գողացել են 1,2 մլն դոլար: Այս մասին հայտնում է Hasht e Subh-ը։
Պորտալի տվյալներով՝ կործանված ինքնաթիռի մոտ առաջինը ժամանել են մի խումբ մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ կապված են եղել թալիբների զինված ուժերի շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիրաթի հետ։
Տեղեկանալով գողության մասին՝ Բադախշանի թալիբների նահանգապետ Մուհամմադ Այուբ Խալիդը հանձնաժողով է նշանակել՝ հետաքննելու, թե ինչ է տեղի ունեցել կործանված ինքնաթիռում։
Հստակեցվում է, որ այն ղեկավարում է այդ նահանգում թալիբների հետախուզության ղեկավարը։
Falcon 10 բիզնես-ջեթը, ինչպես հայտնի է, կործանվել է Աֆղանստանի լեռներում։ Անձնակազմի չորս անդամները փրկվել են, սակայն երկու ուղևորները՝ ձեռնարկատերեր Աննա և Անատոլի Եվսյուկովները, մահացել են։ ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի նախնական տարբերակ է անվանել երկու շարժիչների խափանումը։