ՀՀ Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է. Ռուբինյան (տեսանյութ)
PoliticalՆոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղից է այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է և միայն ՀՀ-ի ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրի հղում թողնել, թե հանել։
Այդ ամենը որոշում է ՀՀ-ի ժողովուրդը և ՀՀ-ն է նաև որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասել է նա։
Անդրադառնալով հիմնի ու զինանշանի փոփոխությանը՝ Ռուբինյանն ասել է, որ չի ցանկանում՝ այն փոփոխվի։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, խմբակցությունը որևէ որոշում չունի հիմնը և զինանշանը փոխելու վերաբերյալ»,- ասել է նա: