Անցյալ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի
EconomyՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ին հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի՝ միանգամից 46 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն:
Դեկտեմբերին այն 72 տոկոսով բարձր է եղել 2022-ի նույն ամսվա և 17.7 տոկոսով՝ 2023-ի նոյեմբերի ցուցանիշից:
Արտահանման ծավալը 2022-ի համեմատ աճել է 55.3 տոկոսով՝ հասնելով շուրջ 8. 415 մլրդ դոլարի: Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 2.4 անգամ, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ աճել է 27 տոկոսով:
2023-ին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 12.308 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 40.2 տոկոսով: 2022-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 33.2, իսկ 2023-ի նոյեմբերի՝ 9.2 տոկոս:
2023-ի հունվար-դեկտեմբերին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 392.48 դրամի հաշվարկով: