Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել
World PressՀունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Index-ը։
Նովակը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ «սխալ է թույլ տվել»՝ 2023 թվականի ապրիլին ներում շնորհելով մանկապղծության գործով դատապարտված անձին:
Նշվում է, որ պետության նոր ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը։
Կատալին Նովակը երկիրը ղեկավարում էր 2022 թվականի մարտի 10-ից։
Նշենք, որ առնվազն 1000 մարդ բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով նրա հրաժարականը: Հունգարական ընդդիմադիր կուսակցությունները նույնպես պահանջել էին, որ Նովակը լքի պաշտոնը։