Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձել և ներկայացել է ոստիկաններին
RightՀՀ ոստիկանությունից հայտնում են.
«ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ժամանումից հետո ոստիկանության ծառայողներին է ներկայացել 38-ամյա Էդգար Պ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն»։