Վրաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ վարչապետ
GeorgiaՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երբ հարցը վերաբերում է պատժամիջոցների վերաբերյալ մեր քաղաքականությանը (Ռուսաստանի դեմ - խմբ․), մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք կիրառի, և այս առումով ունենք շատ ամուր փաստարկներ»,- ասել է նա։
Ընդ որում, նա նշել է, որ «Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցների շրջանցման համար»։
Նրա խոսքով՝ Թբիլիսին ապագայում էլ մտադիր է հավատարիմ մնալ այդ քաղաքականությանը։