ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
SocietyՓետրվարի 24-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արմեն Ս.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 26-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (ՃԵԿ կանոնները խախտելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: