Հունգարիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
WorldՀունգարիայի խորհրդարանը միաձայն ընդունել է երկրի նախագահ Կատալին Նովակի հրաժարականը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նովակի հրաժարականին կողմ են քվեարկել խորհրդարանի՝ նիստին ներկա բոլոր 196 պատգամավորները։
Փետրվարի 10-ին Նովակը հայտարարեց, որ լքում է պաշտոնը, իսկ փետրվարի 11-ին պաշտոնական հայտարարություն ներկայացրեց խորհրդարան։