Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ Պուտին
WorldՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ առավոտյան զեկույց է ստացել Դոնի Ռոստովից Դոնեցկ և Մարիուպոլ երկաթուղու վերականգնման մասին և խոստացել է շարունակել այդ աշխատանքները։
«Հենց այսօր առավոտյան տեղեկացա, որ Ռոստովից Դոնեցկ, Մարիուպոլ և Բերդյանսկ երկաթգիծը վերականգնվել է։ Մենք կշարունակենք այդ աշխատանքը, և շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ։ Եվ սա կլինի ևս մեկ այլընտրանքային ճանապարհ՝ Ղրիմի կամրջի փոխարեն»,- ասել է Պուտինը Ռուսաստանի հետ Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման 10-ամյակին նվիրված համերգի ժամանակ։