ԱՄՆ-ը կոչ է արել միջուկային ռումբ նետել Գազայի վրա, իսկ հետո դա անվանել փոխաբերություն․ Washington Post
USAԱՄՆ-ը չպետք է մարդասիրական օգնություն մատակարարի Գազայի հատվածին, փոխարենը՝ պետք է միջուկային ռումբ գցի անկլավի վրա, հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Թիմ Ուոլբերգը։ Իրավիճակի մասին մանրամասն գրել է Washington Post-ը։
Հրատարակության տվյալներով՝ Ուոլբերգը ընտրողներից մեկի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ը չպետք է ոչ մի լումա հատկացնի Գազայի հատվածին մարդասիրական օգնություն մատակարարելու հետ կապված նախագծերին։ Փոխարենը, կոնգրեսականի կարծիքով, «ամեն ինչ պետք է լինի Նագասակիի և Հիրոսիմայի» նման (ճապոնական քաղաքներ, որոնց վրա ԱՄՆ-ը միջուկային ռումբեր նետեց 1945 թվականին):
Ավելի ուշ՝ Ուոլբերգի գրասենյակը հրապարակել է քաղաքական գործչի խոսքերի բացատրությունը, ըստ որի՝ իբր, վերջինս օգտագործել է նշված արտահայտությունը փոխաբերական իմաստով՝ աջակցելու Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման արագ վերացմանը: