Ֆրանսիայի շուրջ 400 դպրոց սպառնալիքներով հաղորդագրություններ է ստացել
WorldԱնհայտ անձինք վերջին շաբաթվա ընթացքում սպառնալից հաղորդագրություններ են ուղարկել մոտ 400 ուսումնական հաստատությունների: Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարար Նիկոլ Բելուբե։
«20 կրթական շրջանների գրեթե 400 ուսումնական հաստատություններ սպառնալիքներ են ստացել, սա չափազանց շատ է և անընդունելի»,- ասել է Բելուբը։
Նա նշել է, որ միայն անցած շաբաթ Փարիզի ավելի քան 150 դպրոցներ սպառնալիքներ են ստացել։
Ավելի վաղ նախարարը խոսել էր ուսումնական հաստատությունների համար շարժական անվտանգության ուժերի ստեղծման մասին, որոնք կուղարկվեն պաշտպանելու սպառնալիքի տակ գտնվող ուսումնական հաստատությունները։ Միևնույն ժամանակ, այս ստորաբաժանման աշխատակիցները կկարողանան «բավականին երկար» մնալ դպրոցներում։
Կեղծ սպառնալիքների տարածման մասին տեղեկություն է ուղարկվել իրավապահ մարմիններին։ Մեկ դեռահաս բերման է ենթարկվել։