«Տավուշի մարզից ոչ մի բնակավայր չի հանձնվելու. դրանք ՀՀ-ինը չեն». Ղալումյան
PoliticalԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի վերադարձը կարող է խնդիրներ առաջացնել։
Նա նաև շեշտել է, որ Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվելու, քանի որ դրանք, ըստ իրեն, Տավուշի մարզում չեն։
«ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ չորս բնակավայրերը չկան․ դրանք Տավուշի մարզ չեն, հետևաբար, Հայաստանինը չեն»,- նշելէ նա։
Ղալումյանը նաև հայտարարել է, որ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից գրավված հայկական բնակավայրերը ադրբեջանական այդ գյուղերով փոխանակելու ուղղությամբ։