«Հարի Փոթերի» հեղինակը հայտարարել է, որ պատրաստ է ձերբակալվել տրանսգենդերների նկատմամբ ատելության համար
OtherԲրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, ով հայտնի է «Հարրի Փոթեր» բազմահատոր մանկական-ֆանտաստիկ վեպով, մեկնաբանելով Շոտլանդիայում տրանսգենդերների մասին օրենքը, հայտարարել է, որ պատրաստ է ձերբակալվել անհանդուրժողականության համար։
Անդրադառնալով «Ատելության հիմքով հանցագործությունների և հասարակական կարգի մասին» օրենքի ընդունմանը, որը պատասխանատվություն է նախատեսում տրանսգենդեր կանանց տղամարդ անվանելու համար, գրողը կոչ է արել իրերն իրենց անուններով կոչել։ «Ակնհայտ է, որ բոլոր վերոնշյալները կանայք չեն, այլ տղամարդիկ՝ բոլորը»,- գրել է նա։
Նրա կարծիքով՝ իրավական նորմը հաշվի է առնում միայն տղամարդկանց զգացմունքները՝ կանանց լրացուցիչ պաշտպանություն չտալով։ «Ես ներկայումս երկրից դուրս եմ, բայց եթե այն, ինչ գրել եմ այստեղ, նոր օրենքով համարվում է հանցագործություն, ես անհամբեր սպասում եմ, որ ինձ ձերբակալեն, երբ վերադառնամ շոտլանդական Լուսավորության հայրենիք», - գրել է նա՝ ավելացնելով #ArrestMe հեշթեգը։ (Ձերբակալեք ինձ):