Սի Ծինփինը նշել է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում «կարմիր գիծը»
WorldՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Թայվանի հարցը երկու երկրների հարաբերություններում «կարմիր գիծ» է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ այդ գիծը «չի կարելի հատել»։
«Մենք աչք չենք փակի Թայվանի անկախության կողմնակից ուժերի անջատողական գործունեության և արտաքին ուժերի կողմից (այդ ուժերի) աջակցության վրա»,- ասել է նա։
Սի Ծինփինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կիրականացնի Բայդենի հայտարարությունը՝ «Թայվանի անկախությանը» չաջակցելու մասին։