Անշիրիմ թող մնան բոլոր նրանք, ովքեր հարգանք չունեն հերոսների շիրիմներին մատուցելու համար. Էդգար Ղազարյան
BlogosphereԵրկրորդ տարին շարունակ հայրենիքի գողը Ապրիլյան 4-օրյա պատերազմի օրը չի այցելել Եռաբլուր փառքի Պանթեոն, հարգանքի տուրք չի մատուցել Հայրենիքն իրենց կյանքով պաշտպանած հերոսների հիշատակին, որովհետև, ինքը հայրենիքը հանձնող դավաճան է։ Այս մասին գրել է Էդգար Ղազարյանը.
«2019, 2020, անգամ պատերազմից հետո՝ 2021 և 2022 թվականներին նա այցելել է Եռաբլուր։
2024 թվականի ապրիլի 2-ին Եռաբլուր չեն այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ։
Անշիրիմ թող մնան բոլոր նրանք, ովքեր հարգանք չունեն հերոսների շիրիմներին մատուցելու համար՝ լափելով նրանց կյանքը և յուրացնելով նրանց վաստակը»։