«Մնաց 2 օր»․ Արսեն Թորոսյանը զգուշացրել է վարորդներին
BlogosphereԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եվ ահա մնաց 2 օր որպեսզի ուժի մեջ մտնի օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն նույն տարվա ընթացքում մեքենայի դիմացի ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման 1-ին դեպքից հետո, վարորդից հանվելու է 2 տուգանային միավոր։ Հիշեցնեմ յուրաքանչյուր վարորդ ունի տարեկան 9 միավոր, որոնց սպառումից հետո նա զրկվում է վարորդական իրավունքից։
Հետևաբար սիրելի վարորդներ վաղը ևեթ համապատասխանեցրեք ձեր մեքենաները օրենքի պահանջին, քանի որ մյուս օրը կարող է արդեն ուշ լինել։
Հ.Գ. Պարեկային ծառայությունից էլ ակնկալում եմ խստագույն վարչարարություն օրենքի պահանջների կիրառման նկատմամբ»։