Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
PoliticalՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։
Որպես հիմնական օրակարգային հարց քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։ Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։
ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։