Բոտսվանան սպառնացել է, որ 20 000 փիղ կուղարկի Գերմանիա
WorldԲոտսվանայի նախագահ Մոկգվեեցի Մասիսին սպառնացել է 20 հազար փիղ ուղարկել Գերմանիա այն բանից հետո, երբ վերջինիս կառավարությունը հայտարարել է որսորդական ավարիների ներկրման ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է BBC մեդիա խումբը։
«Մենք կցանկանայինք նման նվեր մատուցել Գերմանիային»,- ասել է Մասիսին՝ հավելելով, որ դա կատակ չէ, և ինքը «ոչ» պատասխանը չի ընդունի։ «Գերմանացիները պետք է ապրեն կենդանիների հետ այնպես, ինչպես փորձում եք մեզ սովորեցնել»,- հավելել է նախագահը։
Ներկայումս Բոտսվանայում վայրի բնության մեջ բնակվում է 130 հազար փիղ կամ նրանց գլոբալ բնակչության մեկ երրորդը: Կենդանիները աճող խնդիրներ են առաջացնում Բոտսվանայի գյուղատնտեսության ոլորտում, քանի որ փղերը ոչնչացնում են բազմաթիվ ֆերմաների բերքը: Հասարակության մեջ ավելի բարձր են դառնում փղերի թվի կրճատում պահանջողների ձայնը։ Միևնույն ժամանակ, արևմտյան մի շարք երկրների կողմից ներդրված փղերի որսի և որսորդական գավաթների ներմուծման սահմանափակումները, ըստ Բոտսվանայի իշխանությունների, միայն խորացնում են խնդիրը։ Գերմանիան փղերի որսի ավարիների ամենամեծ ներմուծողն է Եվրամիությունում:
Բոտսվանան, ինչպես աֆրիկյան մյուս երկրները, ամեն տարի կազմակերպում է փղերի որսի արտոնագրերի միջազգային աճուրդ։ Փղերի վրա կրակելու թույլտվությունների թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Դրանցից յուրաքանչյուրի գինը մոտ 40 հազար դոլար է։
Բոտսվանան արդեն մոտ 8 հազար փիղ է տեղափոխել Անգոլա, նույնքան էլ առաջարկել է Մոզամբիկին։