Ռուսական բանակը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
WorldՀատուկ ռազմական գործողության գոտում ռուսական բանակը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով՝ հարձակման համար բավարար ուժեր մոբիլիզացնելուց հետո։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ում խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը շփման գծում առաջ է շարժվում»,- ընդգծել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը մարտի դաշտում ընդհանուր իրավիճակը գնահատել է որպես «լուրջ և բարդ»։ Նա նաև պահանջել է շտապ ավելացնել Կիևին տրամադրվող օգնության ծավալը։
«Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը այնտեղ ուժեղ զինված ուժեր ունենալն է»,- եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նա նաև վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինա և դառնալ հակամարտության անմիջական մասնակից։
«Մենք Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագիր չունենք, Ուկրաինայի կողմից նման խնդրանքներ չեն եղել», - ընդգծել է Ստոլտենբերգը։