Իսրայելն Իրանի սպառնալիքների պատճառով` 28 երկրում դադարեցրել է դեսպանատների աշխատանքը. Sky News Arabia
World PressԻսրայելը դադարեցրել է 28 դիվանագիտական առաքելությունների աշխատանքը՝ Իրանի կողմից սիրիական Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակմանը պատասխան հարված հասցնելու սպառնալիքների պատճառով։ Այս հայտարարությունն արվել է Sky news - Arabiya հեռուստաալիքի եթերում։
«28 դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են Դամասկոսում իր հյուպատոսության վրա կատարված հարձակման դեմ Իրանի սպառնալիքից հետո», - ասվում է զեկույցում:
«Կան» ռադիոկայանը նա7 հայտնել է, որ Իսրայելը որոշել է ամբողջ աշխարհում տարհանել իր մի շարք դեսպանատներ:
«Իսրայելական բանակը բոլոր ճակատներում բերվել է բարձր զգոնության։
Իսրայելի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները մի շարք դեսպանատներից անձնակազմի տարհանման մասին։ Գործակալության աղբյուրը, սակայն, նշել է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Իսրայելը հարձակվել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Արդյունքում՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 գեներալ։