«Հայաստանին առաջիկա 4 տարվա համար 270 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրենք». Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
PoliticalՄենք խոստանում ենք ուս ուսի կանգնել Հայաստանի կողքին և խոսել մեր գործընկերության ապագա տեսլականի մասին։ Այս մասին հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իր խոսքում նշել է, որ նպատակը Հայաստանի աճն ու դիմադրողականությունն է․ առաջիկա 4 տարվա համար կհատկացվի 270 մլն եվրոյի դրամաշնորհ։
«Մենք զուգահեռ կշարունակենք ներդրումներ անել ՀՀ վերականգնվող էներգետիկայում և Վրաստանի հետ կապուղիներին։ Ողջունում ենք ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Եվ վերջապես, մենք նոր մոտեցումներ ունենք առևտրային դիվերսիֆիկացիայի, ավիացիայի ու միջուկային էներգետիկայի համար»,-նշել է նա։