ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ՀԿ-ի անդամների հետ քննարկել է ԼԳԲՏ+ անձանց իրավունքները
BlogosphereՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել է «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ և քննարկել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների հետ կապված իրավիճակը։
Նա մասնավորապես գրել է . ««Նոր Սերունդ» ՀԿ-ի հետ քննարկել ենք Հայաստանում մարդու իրավունքները, մասնավորապես, ԼԳԲՏ+ անձանց իրավունքները։ Իրեն պաշտպանող երկիրը պաշտպանում է նաև իր բոլոր քաղաքացիներին»։