Բասկետբոլիստ Մականի Ուայթսայդ Քրքորյանը վիրահատվել է
SportՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Մականի Ուայթսայդ Քրքորյանը ենթարկվել է ծնկի խաչաձև կապանների վիրահատության Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։ Հաղորդվում է, որ վիրահատությունն անցել է բարեհաջող։
Քրքորյանի ինքնազգացողությունը լավ է, նրա ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 3 ամիս։