Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին փողոց է դուրս եկել ներքնազգեստով (լուսանկար)
PhotosՔանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ մոդել Ջուլիա Ֆոքսը, ներքնազգեստով ու տարօրինակ սպորտային կոշիկներով ներկայացել է հանրությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
34-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կաշվե կիսավարտիքով, որի վրա խաչ է պատկերված, բաճկոնով և սպիտակ տոպով։ Արտաքին տեսքը համալրվել է սպորտային կոշիկներով և սպիտակ պայուսակով։
Ջուլիա Ֆոքսը դերասանուհի, մոդել և բլոգեր է, ով հայտնի է դարձել իր սկանդալային հանդերձանքներով: 2022 թվականին նա հարաբերությունների մեջ էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Սակայն նրանց սիրավեպը տևեց ընդամենը մեկուկես ամիս։ Զույգի համար դժվար էր հարաբերությունները պահպանել, քանի որ Ֆոքսն ապրում էր Նյու Յորքում, ռեփերը՝ Լոս Անջելեսում։