ՌԴ Օրենբուրգի մարզում ջրհեղեղների պատճառով` 4208 մարդ է տարհանվել (լուսանկարներ)
PhotosՌուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում ջրհեղեղի վտանգ առաջացրած հեղեղումների պատճառով՝ տարհանվել է 4208 մարդ, հայտնել են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։
«Ջրհեղեղն իր պիկին է հասել։ Իրավիճակը բարդ է մի շարք տարածքներում, հատկապես Օրսկում՝ ամբարտակի ճեղքման պատճառով։ Բայց մարդիկ ապահով են, բոլորը, ովքեր տարհանվել են, ապահովված են սնունդով։ Փորձագետները շարունակում են զբաղվել տեխնիկական հարցերով»,- ասել է շրջանի նահանգապետ Դենիս Պասլերը։
Մարզի 31 մունիցիպալիտետներում ջրհեղեղի ժամանակ տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակվել է 47 կամուրջային կառույց և ավտոճանապարհների 106 հատված, որտեղ հալոցքային ջրերը ծածկել են ճանապարհը:
Հեղեղումների հետ կապված լարված իրավիճակի պատճառով՝ Օրենբուրգի մարզում գործում է արտակարգ դրություն։