Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
WorldՉինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի հարավում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Արալ քաղաքային թաղամասից 117 կիլոմետր հյուսիս-արևելք՝ 24 կիլոմետր խորության վրա։
Ապրիլի 4-ին ևս 5,5 մագնիտուդ ով երկրաշարժ էր տեղի ունեցել Չինաստանում։ Այդ անգամ դա տեղի էր ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում։