Հազվագյուտ իրադարձություն. Սիցիլիայում գտնվող Էթնա լեռը ծխի օղակներ է արձակել (տեսանյութ)
VideoԵվրոպայի ամենամեծ հրաբուխը՝ Էթնան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայր է, ծխի օղակներ է բաց թողել: Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ հրաբխի խառնարանից բխող հորձանուտի օղակները բավականին հազվադեպ երեւույթ են։
Դրանք գրեթե ամբողջությամբ կազմված են ջրային գոլորշուց, որն առաջանում է հրաբխի ներսում գտնվող մագմայից ջուրը գոլորշիանալիս։ Դրանք պարունակում են նաև ծուխ և գազ։