Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները
PoliticalԱպրիլի 6-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքների ոլորտներին, սոցիալական խնդիրներին։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները, տվել պարզաբանումներ և նշել, որ նախարարության իրավասության շրջանակներում՝ բարձրացված հարցերին կտրվեն հնարավոր լուծումներ։