Այնքան ուրախացա, որ ադրբեջանցիները նկարել են մեր ինժեներական դիրքերը․ Քոչարյան
PoliticalԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ԵՄ-ն քննարկո՞ւմ է հնարավորությունը ռազմական օգնության՝ ոչ մահաբեր զինատեսակներ տրամադրելու մասով, վերջինս պատասխանել է.
«Բոլոր զինատեսակները գնահատել մահաբեր, և ոչ մահաբեր՝ սխալ է, պաշտպանական և ոչ պաշտպանական բնույթի զինատեսակների մասին է խոսքը։ Բնականաբար, մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա լինի ինժեներական բնույթի, թե հակաօդային պաշտպանության, և ընդհանրեպես հակա բառը մեր պաշտպանական բոլոր խնդիրների հիմքում է»։
Վերջինս ափսոսանք հայտնեց, որ լրագրողները չունեին հնարավորություն մասնակցելու 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը, որտեղ Պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց ոչ միայն սպասվելիք պայմանագրերի կատարումը, այլ նաև արդեն կնքված պայմանագրերի կատարված լինելը.
«Կարելի էր հուզվել այդ աշխատանքի ծավալը լսելուց հետո»,-նկատեց նա։
Քոչարյանը նաև նշեց. «Բայց այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիները ինչ-որ դիրքից նկարել էին մեր ինժեներական դիրքերը, և ինչ-որ մեկը՝ ձեր բլոգեր ընկերներից որևէ մեկը շատ լավ համեմատության մեջ երկու նկար էր դրել՝ Սերյան Օհանյանի «բանկա-բութուլկեքը» և 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը»,-ամփոփելց նա։