Եթե պատերազմ լինի, այդ պատերազմը բերելու է Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյան
PoliticalԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներները այցելել են Տավուշի սահմանամերձ բնակավայրեր։ Այցի ժամանակ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ եթե պատերազմ լինի, ապա այդ պատերազմը բերելու է Նիկոլ Փաշինյանը։
«Սա ճակատագիր չի, սա դատավճիռ չի։ Նիկոլն ու մյուս թրքամետները չի, որ պիտի որոշեն այս ժողովրդի ճակատագիրը ու որոշեն, որ գյուղն է հայկական, որը ադրբեջանական։
Որոշողը դուք եք։ Տեր կանգնեցինք՝ կպահենք, եթե չէ, ապա իրենք հանձնելու են։ Ձեզ ասում են՝ 4 գյուղը տանք խաղաղություն կլինի։ Նիկոլին բռնեք մի հատ հարց տվեք ընդամենը՝ Ադրբեջանը ստորագրո՞ւմ է, որ ինչ գծվեց դա պետական սահման է։ Պարզվում է, որ ոչ։ Հենց դա տվեցիք, ուզելու են անկլավները։ Սա է իրականությունը»,- ամփոփել է պատգամավորը։