Միրզոյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին․ խոսնակ
ForeignՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։ Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
«Ի պատասխան Ձեր հարցման. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»,- հայտնել են ԱԳՆ-ին: