Ժենյա Նազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
RightՆախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 8-ին հրամանագիր է ստորագրել․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 1-ի ԲԴԽ-33-Ո-82 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ժենյա Նազարյանին նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրի մեջ։